Լուսավորականներն էլի ընկել են «դոդի բախչեքը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ժամանակին «կլասիկ» եղանակով խուսափել էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու հարցում հստակ դիրքորոշում արտահայտելուց՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։ Իսկ գիտե՞ք՝ ինչու. ոչ թե ի սեր Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, ոչ էլ հանուն արդարության ու արդարադատության (քանի որ նրանք շատ լավ գիտեն օրենքի ու օրինականության հետ Ծառուկյանի ունեցած բազմաթիվ ու բազմանդամ խնդիրների մասին), այլ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ու իշխանական թիմի։


Իսկ ի՞նչ են պատասխանում լուսավորականները այդ շատ հստակորեն ձևակերպված ու կոնկրետ հարցին։ Պատկերավոր ասած՝ նրանք ամեն կերպ խուսափում էին այդ կոնկրետ հարցից ու իրենց քցում, այսպես ասած, «դոդի բախչեքը»։ Օրինակ, Անի Սամսոնյանին հետաքրքրում էին ոչ թե Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքները, այլ այն, որ քրեորեն պատժելի է ինչպես կաշառք ստանալը, այնպես էլ կաշառք վերցնելը ու հետաքրքրվում էր՝ կաշառք ստանալու գործով արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:

Կոնկրետ հարցի լղոզման դասական օրինակ։ Լուսավորական Գևորգ Գորգիսյանը՝ մոռանալով, թե ինչ համար էին հավաքվել, հիշել ու հիշեցնում էր 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունները, որոնք պետք է քննարկվեին, սակայն դատախազը ետ էր վերցրել դրանք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու