Ադրբեջանցի հակերները ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներ են հրապարակում.տեղեկատվական անվտանգության փորձագետի մտահոգությունները

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մտահոգություններ է հայտնել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ:

Նա նշել է, որ արդեն տևական ժամանակ  ադրբեջանական մի հակերային խումբ, որը կոչվում է «ԱնտիԱրմենիա»՝  էլեկտրոնային փոստեր է կոտրում։

-Այդ խմբավորումը մի մեծ թիմ է ու վերջին ժամանակներս այդ թիմն աչքի է ընկել անընդհատ մեր քաղաքացիների մասին տվյալներ հրապարակելով, անձնական տվյալների մասին տեղեկատվությունը համացանցում տեղադրելով,-ասել է նա:

Սամվել Մարտիրոսյանը  նաև պնդել է, թե  դեռ չգիտեն  բացի այդ  տվյալներից, ուրիշ էլ ինչեր են գտել հակերները:

Նա հատկապես մտահոգություն է հայտնել  զորամասերի տվյալների հրապարակման հնարավորության մասին:

-Այդ տվյալների հրապարակումը արդեն կարող ենք պատկերացնել, թե ինչի կարող է հանգեցնել, իսկ մեր քաղաքացիների անձնագրային տվյալներով ուրիշները կարող են վարկ ձևակերպել, տարբեր խարդախություններ կատարել և այլն, այսինքն՝ դրանով հայերին վատություններ անելու սանդղակը բավականին մեծ է,- ասել է փորձագետը։

Նա  պնդել է, թե թվում է, թե մենք հակերների դեմ պետք է պայքարենք, այնինչ, խնդիրն իրականում ոչ թե նրանք են, այլ մենք ենք և տեղեկատվական ոլորտում տիրող անգրագիտությունը:

Սամվել Մարտիրոսյանը  նշել է, որ պետք է շատ հստակ որոշումներ կայացվեն  և զբաղվել փաստաթղթեր փոխանցող, դրանց հետ աշխատող մարդկանց գրագիտությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու