«Բեսեդկայի» հրաշալի եռյակը. Գևորգ Պետրոսյանն այսօր «ռուլիտ» է անում

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է. «Գևորգ Պետրոսյանը այսօր հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է»:
«ՉԻ». Ինչ-ինչ, բայց էս մեկը Արման Աբովյանը ճիշտ է ասում: Գևորգ Պետրոսյանն այսօր «ռուլիտ» է անում: Թեպետ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ հայկական քաղաքական «բեսեդկայի» առաջին եռյակում է, քանի որ ավելի շուտ պրոտեզի վրա զարկերակ կարելի է գտնել, քան թե Գևորգ Պետրոսյանի մտքերում՝ քաղաքական դիսկուրս: Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. իսկ ովքե՞ր են այդ եռյակի մյուս երկու ներկայացուցիչները: Արման Աբովյանը, չգիտես ինչու, ամբողջ ցանկը չի ներկայացրել:


Փորձենք կռահել. եթե առաջնորդվենք Արման Աբովյանի տրամաբանությամբ, ապա դրանցից մեկը հաստատ Մարինա Խաչատրյանն է, անխոս: Երրորդն էլ Մենուա Հարությունյանն է երևի: Վերջ, թեորեմն ապացուցված է: Հ.Գ. Քաղաքական դիսկուրսի վերաբերյալ մի անեկդոտ կա. -Չփորձե´ս ինձ հակաճառել:- Բայց ես ձեն էլ չեմ հանում:- Դե ուրեմն, դեմքիցդ կարծիքդ վերացրու:Աղբյուր 4-րդ էյ էմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու