Լափ ուտողները մեղադրում են սփյուռքահայերին. Երիտասարդի արձագանքը Զոհրաբյանին

Ինչպես գիտեք, վերջին ժամանակներում շատ անդրադարձ եղավ ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ սփյուռքահայերին՝ մի կտոր լափի համար Հայաստանը  լքելու մեղադրանքներին:

Ֆեյսբուքյան օգտատեր Զեյթունցի հայկը գրում է, թե  իր համար վիրավորական է , որ իրական լափ ուտողները մեղադրում են սփյուռքահայերին։

-Ես ինձ սփյուռքահայ չեմ համարում , դե որովհետև ծնվել եմ Հայրենիքում, սովորել և ամենակարևորը ծառայել հայոց բանակում , բայց թույլ չեմ տա որևէ մի անսեռ արարած վարկաբեկի իմ հայրենակիցներին,որովհետև սփյուռքը տվել է մեզ Ազգի ամենանվիրյալ զավակներին։Լսեք ,աշխարհի բոլոր հայերը անկախ քաղաքացիությունից ունեն նույնքան իրավունք, որքան ՀՀ քաղաքացիները ,եթե համամիտ չես, ուրեմն դու ջուր ես լցնում ջհուդի և Հայաստանում գործող թուրքական հինգերորդ բրիգադի ջրաղացին, այսինքն հային հայից բաժանելու և տիրելու գործընթացին։
Նա նշել է, թե  մոռացել են սփյուռքահայերի օգնության  մասին:

-ապետյան, Շառլ Ազնավուր, Քրք Քրքորյան ,իրա՞նց էլ ուրացաք ,որը ասեմ ,ում ասեմ որին հիշեմ ։Արցախյան և ապրիլյան պատերազմի օգնությունն էլ ուրացաք՞։Միշտ հիշեք ,որ Մոնթեն տասներկու տարեկանում է իմացել, որ հայ է ,ի դեպ նա առաջինը Արևմտյան Հայաստան է այցելել ,բայց Մոնթեի նմանները ձեզ միայն պետք են ,որ գան ու ձեզ համար մատաղ լինեն,-գրել է նա:

Երիտասարդը նշում է, որ սփյուռքի հայերին կառավարել չեն կարող՝ դրա համար էլ խառնվել են իրար:

-Մարդ կարող է Հայաստանում ապրելով անհայրենիք լինել ,մարդ էլ կա Հայաստանից դուրս իր անցած բոլոր ճանապարհները Հայաստանոտ են,-եզրափակել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու