Կարևոր. Տավուշում պապը, թոռը ու մի զինծառայող են վիրшվորվել. ի՞նչ է պատահել

Կարևոր. Տավուշում պապը, թոռը ու մի զինծառայող են վիրшվորվել. ի՞նչ է պատահել:
Այսօր, սեպտեմբերի 4-ին, Տավուշի մարզում шվտովթար է տեղի ունեցել։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթшրի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնшսվшծքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ՝ Հայկ Ադամյանն ու Արամայիս Սիմոնյանը, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Տավուշի ռազմական ոստիկանության ծառայողները։
Տեղում հետաքն նչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրшվորների ինքնությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու