Կարևոր տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին. Մանրամասներ

Կարևոր տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին. Մանրամասներ: «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների (ԵԱՏՄ) քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի քսանմեկից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է․


«Վատ է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանը բաց չէ. միգուցե դրա հիմքը օբյեկտիվ է, սուբյեկտիվ, միգուցե քաղաքական վերաբերմունք է երկրի հանդեպ, ինչ է թե հեղափոխական իշխանություններին չեն սիրում, կամ հեղափոխական իշխանությունները իրենց ասածները չեն կատարում. ես դա չեմ կարող ասել, քանի որ ես փաստարկներ չունեմ: Ինձ համար ավելի համոզիչ է այն, ինչը որ ես կարդացել եմ մամուլում: Այսինքն՝ առայժմ Ռուսաստանը խրախուսում է այն երկրներին, ովքեր իրենից կգնեն վակցինա: Ես դրան ավելի շատ եմ հավատում, քան, օրինակ, նրան, որ «Դոսյե»-ն հրապարակեց, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կոշտ վերաբերմունք է լինելու, ու շատերը այս ամենը կկապեն իրար: Ես ընդունում եմ, որ դա կարող է լինել վարկածներից մեկը, սակայն նույն վարկածը հավասարապես կարող է լինել նաև Հայաստանում կորոնավիրուսի տարածման թվերի աճը. դրանք բոլորը վարկածներ են, սակայն թե ինչ կա Ռուսաստանի որոշման տակ թաքնված, ես դա չեմ կարող մեկնաբանել»,- հայտարարեց քաղաքագետը: ԳԱԼԱ-ն Ռուսաստանի որոշման մասին զրուցել է նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: «Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասին որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների ներդրումը պայմանավորված է բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով եւ համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով:
Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ամբողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության, և որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել ու ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»,- հայտարարեց Նաղդալյանը: ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել, ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: «Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջև: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ու Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է 2 երկրների համաճարակային իրադրության մասին օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում»,-եզրափակեց Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Ռուսաստանից Հայաստան վերադարձածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության ու Ազգային ժողովի դիմաց. նրանք պահանջում են, որ կառավարությունը իրենց խնդրին լուծում տա և իրենք կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու