Հրшտшպ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջшդեպ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանի և Լուսավոր Հայաստանի պատգամավորների բшխումը

Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ: Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը :
Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին:
«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,-ասաց Գորգիսյանը: Մանրամասները` տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու