Մեր վստшհությшն գեներшլը քшրուքшնդ է шնում шդրբեջшնшկան բшնшկը

Սեպտեմբերի քսանյոթի վաղ առավոտյան ադրբեջանական բանակը հար ձակում սկսեց Արցախի սահմանների վրա․․․Ընդամենը ժամ անց իր կարևոր մարտական կոչով հանդես եկավ նաև ՊԲ-ի հրամանատար Ջալալ Հարությունյանը․․․Գեներալը՝ այդ պաշտոնին է նշանակվել սույն թվականի փետրվար ամսին եւ այս կարճ ժամանակահատվածում շատ մեծ բարեփոխումներ իրականացրեց բանակում․․․


Ջալալ Հարությունյանի նշանակումը բավական ուժեղ էր, որովհետև խոսքը բանակում գրեթե անթերի հեղինակություն ունեցող գեներալի մասին է՝ թե զինվորական, թե մարդկային նկարագրի առումով․․․ Այդ հեղինակությունը կարևոր նշանակություն ունի նաև այն մթնոլորտը ցրելու հարցում, որ բանակի շուրջ ստեղծում են տարբեր նպատակների շահառու բազմազան խմբեր՝ խաղալով զինված ուժերում արձանագրված տհաճ դեպքերի վրա․․
․Այդ առնչությամբ նենգափոխումներն ու շահարկումները, իսկ հաճախ էլ պարզապես անկեղծ մղումով բարձրաձայնվող, բայց որևէ մասնագիտական քննություն չբռնող հայտարարություններն իրենց կարևոր, վտանգավոր հետքն են թողնում բանակում հրամկազմի տարբեր աստիճանակարգերում եղած սպասումների վրա․․․Այդ իմաստով, Ջալալ Հարությունյանի նշանակումը նաև լարված մթնոլորտը ու սպասումները թուլացնող, վստահության մթնոլորտ ձեւավորող նշանակում է․․․Հարությունի հեղինականությունն, անշուշտ, պատահական չի ստեղծված։ Այն ձևավորվել է բազում տարիների ծառայության վաստակով․․․Ու հենց այդ վաստակն էլ կօգնի մեր բանակին, որ էլի ավելի խելացի ու մարտական շարժվենք առաջ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու