Նիկոլայ Ծատուրյանի դիպուկ անդրադարձը. Փաշինյանն ուզում է վերացնել կոռուպցիան և ինչ-որ բաների հասել է, իսկ դա արդեն մեծ բան է

ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը միշտ էլ աչքի է ընկել իր դիպուկ գնահատականներով:

Այս անգամ նա անդրադարձել  է ՀՀ վարչապետի գործունեությանը:

-20 տարուց ավելի, ու նույնիսկ դրանից առաջ անընդհատ գռփել են, գռփել են ու գռփել են, քանդված երկիր են տվել, էդ երկիրը պետք է կանգնացնել բոլոր միջոցներով, այդ թվում տոտալիտար,-ասել է նա։

Ըստ նրա՝ նշանակություն չունի, թե դա  ինչ միջոցներով կարվի՝  կարևորը երկիրը ոտքի կանգնեցնելն է: Նիկոլայ Ծատուրյանը պնդել է, որ ավերակները վերականգնելը շատ դժվար գործ է:

-Ինձ նշանակում են մի գործարանի տնօրեն, որի նախկին տնօրենները էդ գործարանի հերն անիծել է։ Ես էկա նստեցի, հե՞շտ է  գործարանը ուշքի բերել, էլ չեմ խոսում երկրի մակարդակով,- բացատրել է  Նիկոլայ Ծատուրյանը:

Նա պնդել է, թե այն փաստը, որ վարչապետն ուզում է վերացնել կոռուպցիան և արդեն ինչ-որ բաների հասել է՝ մեծ բան է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու