Ցավալի լուր. Կյանքից հեռացել է Կարեն Վարդանյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է  առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Սոցցանցերում առավոտից բազմաթիվ ցավակցական գրառումներ են հրապարակվում:

ԸՆդդիմադիր, թե իշխանամետ՝ բոլորը սգում են նրա մահը:

Նա շատ մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործում: Իր առաջարկով ֆինանսավորվում էին դպրոցներում համակարգչային դասարաններում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները:

Նշենք, նաև որ Վարդանյանն 57 տարեկան էր։
2005 թվականից  Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` ԻՏՁՄ-ի, ապա ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

Կարեն Վարդանյանն 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում: Բացի դա՝ նա մի քանի արտոնագրված գյուտերի հեղինակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու