Ուզում են պшռшկտել իշխшնությունն ու ժողովրդին.Արդյո՞ք կհաջողվի

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի կադրերից է: Սա Անի Սամսոնյանի այսօրվա հայտարարությունն է: Լավ կլիներ հենց այս խոստովանանքը լիներ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի հրաժարականի պահանջի հիմքում: Ազնվությունից, պրոֆեսիոնալիզմից խոսող ընդդիմադիրները կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքի շրջանում տարատեսակ ակցիաներ են անում, հրաժարականի պահանջ դնում, հրահրում, քաղաքական խժդժություններ առաջացնում:


Հանրությանը համոզիչ լինելու, մարդկանց իրենց կողմը գրավելու համար հրաժարական պահանջողներն առաջ են քաշում այդ ոլորտի խնդիրները, ներկայացնում, թե այս երկու տարում իբր ոինչ չի եղել: Մինչդեռ այդ նույն ընդդիմադիրները մոռանում են՝ հեղափոխական կառավարությունը ինչ ծանր ժառանգություն է ստացել՝ 30 տարվա «ավերակ»: Բացի այդ՝ կան ոլորտներ, որտեղ նախարարների աշխատանքը միանգամից չի երեւում. տարիներ են պետք տկումներ, փոփոխություններ անելու համար: Կրթությունն ու գիտությունն այդ ոլորտներից են: Սակայն սա չի նշանակում, թե ձեռքբերումներ այս ոլորտում հեղափոխությունից 2 տարի անց չկան. կառավարության վերջին նիստում որոշեցին մարզիկներին եւ մարզիչներին թոշակ նշանակել, ուսման զեղչի փոխհատուցում եղավ կորոնավիրուսի այս շրջանում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին, ավելորդ հաստիքները բուհում կրճատվեցին, եւ ամենակարևորը՝ կրթական օջախները ազատվեցին քաղաքական ազդեցությունից:
Կա՞ն խնդիրներ ոլորտում: Իհարկե կան, որոնք իշխանությունը պատրաստ է լուծելու, հանդիպելու ոլորտի խնդիրների լուծման օրակարգ ունեցող խմբերի հետ, ինչպես այսօր հայտարարեց նախարար Արայիկ Հարությունյանը:Ու փոխանակ, այսպես կոչված ընդդիմադիրները խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնեն, երկրում հրահրում են խառնակչություն՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար մոտեցումից: Վարչապետը անգամ այս ծանր շրջանում էլ հավատարիմ է ժողովրդավարությանը, թավշյա արժեքներին, բռնի միջոցներով չի ճնշում իր քաղաքական հակառակորդներին, որոնք տարիներով պետությունը դարձել էին իրենց լափամանը, օրուգիշեր խեղաթյուրում են իրականությունը դեզինֆորմացիայի հոսքերով: Իսկ նպատակը մեկն է՝ ամեն կերպ պառակտել վարչապետի թիմը, որն ունի հանրության անվերապահ վստահությունը։ Պառակտել Փաշինյանի թիմը նշանակում է պառակտել նաև հանրությանը, զրկել նրան հավատարիմ կադրերից ու շեղել այն ուղուց, որով հիմա պետությունն ընթանում է: Աղբյուր՝ ԱրարատՆյուզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու