Սիրուշոն քաղաքակնության մեջ. Ահա թե ինչ է անելու նա սկեսրայրի համար

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել։ Եվ ահա, նա որոշել է ստեղծել կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
ՀՀԿ խոսնակԷդուարդ Շարմազանովն ասել էր, որ Հանրապետականն ու Քոչարյանն ունեցել են շուրջ 10-ամյա համագործակցության փորձ, Հանրապետականը եղել է կոալիցիոն 3 ուժերից և ամենամեծ կոալիցիոն ուժը, որ եղել է Ռ. Քոչարյանի իշխանության հիմնական հենարաններից մեկը:


-Եվ ես կարծում եմ, որ այդ տարիները Անդրանիկ Մարգարյան-Ռոբերտ Քոչարյան, հետո՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան և Հանրապետական կուսակցություն-Ռոբերտ Քոչարյան այդ տանդեմը բավականին լուրջ ձեռքբերումներ է ապահովել Հայաստանի Հանրապետության թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, թե՛ տնտեսական զարգացման համար։ Թե ապագայում ի՞նչ կլինի, ապագայի զարգացումների վերաբերյալ պատրաստ չեմ այսօր որևէ ձևակերպումներ տալ:


Դաշնակցությունը ևս այս ընթացքում բացահայտ ցույց է տվել իր դրական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի կապակցությամբ, և նաև բացասական տրամադրությունները՝ Փաշինյանի թիմակիցների և նրա որոշ հայտարարությունների ու գործողությունների նկատմամբ․․․
Ըստ շրջանառվող լուրերի, սիրված երգչուհի Սիրուշոն ևս, անուղղղակի կերպով կներքաշվի քաղաքականության մեջ։ Եթե Քոչարյանը ստեղծի կուսակցություն, ապա նրա որդին ևս անմասն չի մնա այդ քաղաքական ուժից, և քարոզչական ասպարեզում գուցե իր դերն ունենա նաև Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն, ով երկրպագուների մեծ բանակ ունի և կարող է նրանց սկեսրայրի կողմնակից դարձնել: Երգչուհու հայրն արդեն իսկ իր դիրքորուշումն ու աջակցությունն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահին․:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու