Սյունիքում որոշվում է՝ «Մեծ Թուրան» լինելու՞ է, թե՞ ոչ, ուստի, խնդիրը շատ ավելի խորն է, բացատրեմ՝ ինչու…

Սյունիքում որոշվում է՝ «Մեծ Թուրան» լինելու՞ է, թե՞ ոչ, ուստի, խնդիրը շատ ավելի խորն է, բացատրեմ՝ ինչու… Վահե Աղաջանյանը գրում է.


Սյունիքում որոշվում է՝ «Մեծ Թուրան» լինելու՞ է, թե՞ ոչ, ուստի, խնդիրը շատ ավելի խորն է, շատ ավելի լուրջ է, քան հնարավոր է պատկերացնել: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը գեոպոլիտիկ հարթության վրա է, որտեղ որոշվում է, թե ինչպիսինն է լինելու նոր աշխարհակարգը: Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը պատրա՞ստ են թույլ տալ «Մեծ Թուրան»-ի ստեղծում: Իրականում այս հարցի պատասխանն իմանալով՝ մենք կիմանանք ամեն ինչ: Իհարկե, մենք հայ ենք ու ստեղծված իրավիճակը մեզ համար շատ նուրբ և էմոցիոնալ է, սակայն Սյունիքը պարզապես Հայաստանի մի մարզ չէ, Սյունիքը տարածք է, որից կախված է, թե ինչպիսի աշխարհակարգում է ապրելու ողջ մոլորակի մարդկությունը: Առանձնապես դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում, եթե հանկարծ Թուրքիային հաջողվի Սյունիքով ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի հետ:


Իսկ եթե դիտարկենք այս վատատեսական սցենարը, ապա հաջորդը լինելու է Դաղստան մուտք գործելով Ռուսաստանը կիսելը: Հուսանք, որ Ռուսաստանի գոնե ռազ մական էլիտան սա շատ լավ հասկանում է, և եթե լինի դրա կարիքը, ապա ռուս զինվորականները կունենան բավարար համարձակություն այս հարցում քաղաքական իշխանություններին դեմ դուրս գալու համար: Ի դեպ, Սյունիքը այնպիսի տարածք է, որտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել Ռուսաստանում, չզարմանաք, բայց ընդհուպ հեղաշրջման: Շարունակենք առանց ավելորդ էմոցիաների, առանց խուճապային տրամադրությունների, սառը գլխով հետևել իրադարձությունների զարգացմանը: Վերը շարադրվածից ակնհայտ է դառնում, որ ծիծաղելի էլ չէ, զավեշտալի են ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու բոլոր փորձերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Գլխավոր Լրատու