Վերջապես պարզ դարձավ Փաշինյան-Ծառուկյան հակադրության պատճառը. Այդ ի՞նչ է առաջարկել Արարատ Միրզոյանը Նաիրա Զոհրաբյանի հետ կապված, որ Ծառուկյանը չի համաձայնվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգшմավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբшկցության պատգամավորների եւ, առհшսարակ, իշխանությունների միջեւ փпխհրшձգությունը դшդարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զпհրաբյանը:Սակայն Բ Հ Կ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, եւ իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, եւ խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, եւ պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին:
Ընդ որում, նշվել է, որ թեեւ Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները։ Այս տեղեկությունների մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին եւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, թե նման բան չի եղել, եւ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում